
«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը, որն ավելի վաղ հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում, գրառում է կատարել Մոհամեդ Սալահի մասին եգիպտացու՝ մերսիսայդյան դերբիում դուբլ ձևակերպելուց հետո:
«Մո՛, շարունակիր նույն ոգով, և մյուս տարի France Football-ը քեզ կնշի 6-րդ տեղում… Նա շատ ավելիին է արժանի»,- գրել է Լովրենն իր թվիթերյան էջում:
Mo continue like that and next year France Football will move you to the 6th position. He deserves much more credit!
— Dejan Lovren (@Dejan06Lovren) December 1, 2021
Հիշեցնենք՝ «Ոսկե գնդակ 2021»-ի քվեարկության արդյունքներով Սալահն զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, իսկ մարզական կարիերայում 7-րդ անգամ մրցանակի դափնեկիր դարձավ Լեո Մեսին: