Logo

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 01.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
6C59DF65 0110 4058 989C C065D03B514B - Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Ռեժիսոր, սցենարիստ և Հոլիվուդի մեծագույն սինեֆիլ Քվենտին Տարանտինոն ունի New Beverly Cinema անվանումով կայք, որը նվիրված է լոսանջելեսյան պատմական կինոթատրոնին։ Կայքի մենյուում ամիսներ առաջ հայտնվել է TARANTINO’s REVIEWS բաժինը, որտեղ ռեժիսորը ժամանակ առ ժամանակ հրապարակում է իր սիրելի ֆիլմերի մասին գրախոսականները՝ կովբոյների մասին վեսթերններից մինչև կունգֆուի մասին ասիական ֆիլմեր։

Մարտ ամսվա ընթացքում բաժնում տեղ գտած տեքստերի քանակը զգալի մեծացել է՝ հրապարակվելով 9 նոր տեքստ։ Տարանտինոն վերլուծում է ֆիլմերի սյուժեն, դետալները, կերպարները, կինեմատոգրաֆի պատմության մեջ տվյալ ժապավենի դերն ու նշանակությունը։ Մեծ հաշվով, ըստ Տարանտինոյի, այս տեքստերի շնորհիվ մարդիկ կարող են ծանոթանալ հին ու համեմատաբար նոր ֆիլմերին, որոնց մասին, հնարավոր է, երբեք չեն լսել կամ ինչ-ինչ պատճառներով ժամանակին առանձնապես հետաքրքված չեն եղել։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ