Logo

Սարգիս Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել Շարժայում (ֆոտո)

01:05 / 22.02.2023Պարալիմպիկ սպորտ
Սարգիս Ստեփանյան-222

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել Շարժայում ընթացող պարաաթլետիկայի միջազգային մրցաշարում:

Ստեփանյանը երկրորդն էր պարագնդի հրում վարժությունում, հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նա բրոնզե մեդալ էր նվաճել պարասկավառակի նետում վարժությունում:

Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը փետրվարի 22-ից մարտի 3֊ը Դուբայում կմասնակցի Դուբայ-2023 Գրան պրի աշխարհի 14-րդ պարաաթլետիկայի առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ