Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը:
Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է դարձել ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը:
30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ:
Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի 11-ին նիդերլանդական Հերտոգենբոշում:
Հաղթանակի դեպքում Խաչանովը կմրցի որակավորման փուլից հիմնական փուլ դուրս եկած Շինտարո Մոչիզուկի – Ջուլիո Ձեպերի զույգի հաղթողի հետ:
Մրցաշարը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցախաղերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։