Logo

99 տարեկանում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը

00:34 / 24.11.2025Ֆուտբոլ
null

99 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար, նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, հայտնում է Матч ТВ-ն։

«Նիկիտա Սիմոնյանը նոյեմբերի 20-ին վատ է զգացել և հոսպիտալացվել է։ Այսօր նա մահացել է»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։

Սիմոնյանը «Սպարտակում»  չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր։ Նա 1956թ. ԽՍՀՄ թիմի կազմում դարձել է Օլիմպիական չեմպիոն։

Սիմոնյանը տարբեր ժամանակահատվածներում երկուական անգամ մարզել է «Սպարտակն» ու Երևանի «Արարատը», գլխավորել է նաև ԽՍՀՄ ազգային հավաքականն ու Օդեսայի «Չեռնոմորեցը»։

«Արարատը» նրա գլխավորությամբ 1973թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակն» էլ լեգենդար մասնագետի հետ չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։

fastnews-ads-banner