Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում հերթական խաղերը կայացան:
A խմբում Գերմանիայի հավաքականը տանը 4-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին: Դուբլ գրանցեց Յոզուա Կիմիխը, մեկական գոլ էլ խփեցին Դավիդ Ռաումն ու Սերժ Գնաբրին:
Խմբի մյուս խաղում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը տանը 2-0 հաշվով հաղթեց Սլովակիայի ազգային թիմին:
Գերմանիան, Հյուսիսային Իռլանդիան և Սլովակիան 6-ական միավոր ունեն:
J խմբում Բելգիան տանը 0-0 հաշվով ավարտեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը: Ավելի վաղ Ղազախստանը տանը 4-0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին:
Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով առաջատարն է, Բելգիան` 11 միավորով երկրորդը:
D խմբում Ֆրանսիայի ազգային հավաքականը տանը 3-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին: Աշխարհի փոխչեմպիոններից գոլ խփեցին թիմի ավագ Կիլիան Մբապեն, Ադրիեն Ռաբիոն և 6 տարվա ընդմիջումից հետո հավաքական վերադարձած Ֆլորիան Տովենը:
Ֆրանսիայի հավաքականը 9 միավորով խմբի առաջատարն է:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
A խումբ
Գերմանիա - Լյուքսեմբուրգ` 4-0
Դավիդ Ռաում, 12, Յոզուա Կիմիխ, 21 (11մ), 50, Սերժ Գնաբրի, 48
Հյուսիսային Իռլանդիա - Սլովակիա` 2-0
B խումբ
Կոսովո - Սլովենիա` 0-0
Շվեդիա - Շվեյցարիա` 0-2
D խումբ
Ֆրանսիա - Ադրբեջան` 3-0
Կիլիան Մբապե, 45+2, Ադրիեն Ռաբիո, 69, Ֆլորիան Տովեն, 84
Իսլանդիա - Ուկրաինա` 3-5
J խումբ
Բելգիա - Հյուսիսային Մակեդոնիա` 0-0
Ղազախստան - Լիխտենշտայն` 4-0
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):