Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդները, Ավստրիան ու Դանիան խնդիրներ չունեցան, Խորվաթիան չհաղթեց

00:45 / 10.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայացան հոկտեմբերի առաջին խաղերը:

G խմբում Նիդերլանդների հավաքականը հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Մալթայի թիմին: Դուբլ գրանցեց Քոդի Գակպոն, մեկական գոլ էլ խփեցին Տիջանի Ռեյնդերսն ու Մեմֆիս Դեպայը:

Խմբի մյուս խաղում Ֆինլանդիան տանը 2-1 հաշվով հաղթեց Լիտվայի հավաքականին:

Նիդերլանդները 13 միավորով առաջատարն է, Ֆինլանդիան 10 միավորով Լեհաստանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

L խմբում Խորվաթիան հյուրընկալվելիս 0-0 հաշիվը գրանցեց Չեխիայի թիմի դեմ խաղում: Խմբի մյուս խաղում Ֆարերյան կղզիները տանը 4-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի հավաքականին:

Խորվաթիան և Չեխիան 13-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, Ֆարերյան կղզիները 9 միավորով երրորդն է:

H խմբում Ավստրիայի հավաքականը տանը 10-0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի թիմին: Պոկեր գրանցեց հարձակվող Մարկո Առնաուտովիչը:

Ավստրիան 15 միավորով խմբի առաջատարն է:

Դանիայի հավաքականն էլ C խմբում հյուրընկալվելիս 6-0 հաշվով հաղթեց Բելառուսի ազգային թիմին: 

Դանիացիները 7 միավորով 1-2-րդ տեղերն են բաժանում Շոտլանդիայի հավաքականի հետ:

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

C խումբ

Բելառուս - Դանիա` 0-6

Վիկտոր Ֆրոհոլդտ, 14, Ռասմուս Հոյլունդ, 19, 45, Պատրիկ Դորգու, 45+6, Անդերս Դրեյեր, 66, 76

Շոտլանդիա - Հունաստան` 3-1

G խումբ

Ֆինլանդիա - Լիտվա` 2-1

Մալթա - Նիդերլանդներ` 0-4

Քոդի Գակպո, 12 (11մ), 48 (11մ), Տիջանի Ռեյնդերս, 57, Մեմֆիս Դեպայ, 90+3

H խումբ

Ավստրիա - Սան Մարինո` 10-0

Ռոմանո Շմիդ, 7, Մարկո Առնաուտովիչ, 8, 47, 83, 84, Միխայել Գրեգորիչ, 24, Ստեֆան Պոշ, 30, 42, Կոնրադ Լայմեր, 45, Նիկոլաուս Վուրմբրանդ, 76

Կիպրոս - Բոսնիա և Հերցեգովինա` 2-2

L խումբ

Չեխիա - Խորվաթիա` 0-0

Ֆարերյան կղզիներ - Չեռնոգորիա` 4-0

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner