Logo

ԿԼ. «Արարատ-Արմենիան» առաջինը գոլ խփեց, բայց խոշոր հաշվով պարտվեց «Սպարտային»

23:52 / 07.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Պրահայի «Սպարտայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվեց 1-4 հաշվով:

Խաղի հաշիվը 7-րդ րոպեին հեռվից հարվածով բացեց «Արարատ-Արմենիայի» կոլումբացի կիսապաշտպան Խուան Բալանտան, սակայն հետագայում հայկական թիմը 4 գոլ բաց թողեց:

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով: Մեկ շաբաթ անց այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն Ավանի ակադեմիայում, այդ մրցավեճը ևս կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 4-1

Պատրիկ Վիդրա, 25, Ժոաու Կեյրուշ, 33 (ինքնագոլ), Յան Կուխտա, 60, Վելժկո Բիրմանչևիչ, 80 (11մ)

fastnews-ads-banner