Logo

Մելիքյան. «Կարևորը` հավատ և նվիրվածություն ունենք, նպատակը լավ արդյունքի հասնելն է»

19:49 / 10.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի կիսապաշտպան, Վարշավայի «Լեգիայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը խոսել են Հունգարիայի դեմ կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրի խաղի մասին:

Վահան Բիչախչյան. «Հունգարիան լավ հավաքական ունի: Մեր խմբում բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Բարդ խաղեր են սպասվում, բայց լավ ենք պատրաստվել: Պետք է անմնացորդ նվիրվենք և հասնենք լավ արդյունքի:

Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականի խաղը: Մրցակցի կադրային խնդիրների մասին չեմ ցանկանում խոսել, կենտրոնացած ենք մեր հավաքականի վրա: Ցանկանում ենք ցուցադրել լավ ֆուտբոլ:

Եղիշե Մելիքյանն էներգիայով և հավատով լցված է եկել, այս ամենը շատ է օգնում մեզ: Հուսով ենք` Հունգարիայի հավաքականի դեմ կխաղանք այնպես, ինչպես հանդես ենք եկել իռլանդացիների դեմ մրցավեճում: Կփորձենք միասին հասնել մեր նպատակներին»:

Եղիշե Մելիքյան. «Մենք ունենք մեկ նպատակ` հասնել լավ արդյունքի: Շատ հեռուն չենք նայում, այս պահին մեր ուշադրությունը Հունգարիայի դեմ կայանալիք խաղի վրա է:

Կարևորը` հավատ և նվիրվածություն ունենք, վաղը կպայքարենք: Լավ թիմ ունենք: Պետք է հոգեբանորեն պինդ լինենք և նվիրված աշխատենք

Իրենց ավագի` Դոմինիկ Սոբոսլայի, խաղն ուսումնասիրել ենք, համոզված ենք ոչ միայն ինքը, այլևս ամբողջ թիմը մեզ համար խնդիրներ կստեղծի:

Հունգարիայի հավաքականի դեմ մրցավեճում ոչ-ոքին էլ մեզ համար դրական արդյունք կլինի, քանի որ տանը չենք խաղալու»:

Հունգարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում», Երևանի ժամանակով 19:50-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հայաստանի հավաքականն այս խաղից երեք օր անց էլ կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին, որին նախորդ ամիս Երևանում հաղթել էր 2-1 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Լավ տրամադրությամբ՝ ծանր քննություններին ընդառաջ. սպասելիքները Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից

fastnews-ads-banner