Logo

«Միլանը» հաղթեց «Ինտերին»` բարձրանալով երկրորդ տեղ

01:47 / 24.11.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին» քաղաքային դերբիում։

«Ռոսոներիի» հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Քրիստիան Պուլիշիչը։

«Ներաձուրին» կարող էր խուսափել պարտությունից, բայց Հաքան Չալհանօղլուն 74-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից։ «Միլանին» փրկեց դարասապահ Մայք Մենյանը։

«Ինտերից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Ինտերը» 24 միավորով չորրորդն է։

Իտալիայի Ա Սերիա, 12-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»` 0-1

Քրիստիան Պուլիշիչ, 54

Չիրացված 11-մետրանոց` Հաքան Չալհանօղլու, 74 («Ինտեր»)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner