Logo

Ռանոսի և Հարոյանի գոլերը

01:05 / 09.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել:

22-ամյա ֆուտբոլիստն անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտած Վարազդատ Հարոյանն էլ առաջին գոլն է խփել հունգարական «Կազինցբարցիկայի» կազմում: 32-ամյա պաշտպանը «Դեբրեցենի» դեմ Հունգարիայի առաջնության երրորդ տուրի տնային հանդիպման առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին խփել է պատասխան գոլը:

Այնուամենայնիվ, «Դեբրեցենը» հաղթել է 2-1 հաշվով: Հունգարիայի առաջնության նորեկ «Կազինցբարցիկայի» համար սա երրորդ անընդմեջ պարտությունն է:

fastnews-ads-banner