Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մարտական ու գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց «Էլչեի» հետ։
«Արքայական ակումբը» երկու անգամ պարտվողի դերում էր, բայց Դին Հաուսենի ու Ջուդ Բելինգհեմի գոլերի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։
«Լոս Բլանկոսը» Լա լիգայում չհաղթեց երկրորդ խաղում անընդմեջ։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ ոչ-ոքի (0-0) էր գրանցել «Ռայո Վալյեկանոյի» հետ։
«Ռեալը» 32 միավորով առաջին տեղում է։ Մադրիդյան գրանդն այժմ ընդամենը 1 միավորով է գերազանցում երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնային»։ «Էլչեն» 16 միավորով 11-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 13-րդ տուր
«Էլչե» - «Ռեալ»` 2-2
Ալեիշ Ֆեբաս, 53, Ալվարո Ռոդրիգես, 84 - Դին Հաուսեն, 78, Ջուդ Բելինգհեմ, 87
Հեռացում` Վիկտոր Չուստ, 90+6 («Էլչե»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


