Logo

UFC. Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Դեն Հուկերին

00:48 / 23.11.2025Խառը մենամարտեր
null

Հայ մարտիկ Արման Ծառուկյանը 1,5 տարի անց UFC-ի օկտագոն վերադարձը նշանավորեց հաղթանակով:

Թեթև քաշային կարգի առաջին համարը Դոհայի մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպեց նորզելանդացի Դեն Հուկերին: Ծառուկյանը 2-րդ ռաունդի վերջնամասում խեղդող հնարքով հաղթեց քաշային կարգի 6-րդ համարին:

29-ամյա Ծառուկյանն օկտագոնում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն, իսկ 35-ամյա Հուկերը` 24 հաղթանակ ու 13 պարտություն:

Դոհայի մրցաշարի հիմնական քարտի մենամարտերը Երևանի ժամանակով 22:00-ից ցուցադրվում էին Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner